Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Արագածոտնի թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1975թ., ք. Էջմիածին։ Ավազանի անունը՝ Հայկ։
1981-1992 թթ. - Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոց։
1985-1990 թթ. - Էջմիածնի Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոց։
1991-1993 թթ․ - ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ:
1993-1998 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։
1998-1999 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։
2001-2003 թթ. - Լիցցի Համալսարանում՝ (Մեծ Բրիտանիա) բակալավր։
2003-2004 թթ.- Քարդիֆի համալսարան՝ (Մեծ Բրիտանիա), Աստվածաբանության մագիստգրոս։
2007-2008 թթ.- ԵՊՀ-ին կից քաղաքականության դպրոց:
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1999 թ. - սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի:
2001 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
2006 թ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի (Վարդապետական թեզ՝«Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ»):
2010 թ․ - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
1999-2001 թթ. – ՔԴՔԿ՝ կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու:
2001-2003 թթ. - Մանչեսթրի հայ համայնքի այցելու հովիվ։
2004-2005 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնակատար:
2005-2008 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:
2004-2008 թթ. – Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր Դպրանոցի դասախոս (վարդապետական աստվածաբանություն)։
2008 թ. – ԱՄՆ հայոց Արևելյան Թեմի Ֆիլադելֆիայի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ:
2009 թ․ - Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ։
2009-2010 թթ. - Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:
2010 թ․-ից - Արագածոտնի թեմի առաջնորդ։
- Գրքեր և գիտական աշխատություններ
Խոսրով Անձևացի «Պատարագի մեկնություն», գրաբարից թարգմանություն, Սբ. Էջմիածին 2001 թ․։
Վարդան Այգեկցի «Խրատ բոլոր քահանաներին», գրաբարից թարգմանություն, Սբ. Էջմիածին, 2001 թ․։